ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՄՆ-ԻՆ ԱՐԱԳԱՑՆԵԼ ՋԵԿՍՈՆ-ՎԵՆԻԿԻ ՈՒՂՂՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնային Խորհրդի միջազգային հարցերով կոմիտեն կոչ է արել ԱՄՆ Սենատի արտասահմանյան հարցերով հանձնաժողովին, որպեսզի Սենատն իր մոտակա նիստում քննարկի Ջեկսոն-Վենիկի ուղղումը վերացնելու մասին հարցը: ԴԽ կոմիտեի նախագահ Միխայիլ Մարգելովի կարծիքով, հաղորդում է «Նովոստի» ռուսաստանյան գործակալությունը, ներկայումս այդ ուղղումը վերացնելու համար կան ամենաբարենպաստ նախադրյալները: ՌԴ գյուղատնտեսության նախարարության տվյալներով, Ռուսաստանը եւ ԱՄՆ մի շարք բանակցություններից հետո լիովին բավարաված են Ամերիկայից ռուսաստանյան շուկա թռչնի մսի մատակարարման կանոններից: «Այսպիսով, ԱՄՆ-ից Ռուսաստան թռչնի մսի ներկրման խնդրի կապումը Ջեկսոն-Վենիկի ուղղման հարցի հետ ավտոմատ կերպով վերանում է»,- ընդգծել է կոմիտեի նախագահը: Հիշեցնենք, որ տվյալ ուղղումը նախատեսում է առեւտրի սահմանափակումներ նախկին ԽՍՀՄ երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի հետ: 1974 թվականին կոնգրեսականներ Ջեկսոնի եւ Վենիկի նախաձեռնությամբ Սովետական Միության դեմ կիրառված պատժամիջոցները կապված էին հրեաների գաղթի խոչընդոտման հետ, այնուհետեւ պատժամիջոցների վերացման հակառակորդները բացատրեցին իրենց սկզբունքայնությունը Ռուսաստան թռչնի մսի ներկրման սահմանափակումը վերացնելուն հասնելու ցանկությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---