ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱՔԾՈՒՄ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ17 դեկտեմբերի 2003 - 22:35 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն բացառում է ապագայում երկրի տարածքում ԱՄՆ ռազմակայանների տեղակայման հնարավորությունը: «Վրաստանը պահանջում է իր տարածքից դուրս հանել ռուսաստանյան ռազմակայանները եւ դրանց հեռանալուց հետո չի պատրաստվում այլ պետություններին ռազմակայաններ տեղակայելու հնարավորություն ընձեռել», - այսօր լրագրողներին է հայտարարել Ն.Բուրջանաձեն: Նրա խոսքերով, Վրաստանում ամերիկյան կայանների հնարավոր տեղակայման հարց «չի դրվել եւ չի քննարկվել», հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |