ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-20-ը Շոտլանդիայում կկայանա Հարավային Կովկասի երկրների միջխորհրդարանական նախաձեռնության լիակազմ նիստը` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատվիրակների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, համաժողովի առաջին օրը Սփեյսայդ քաղաքում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի

պատվիրակությունների առանձին հանդիպումը, որտեղ կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Հիմնական նիստը կանցկացվի Էդինբուրգում, որտեղ Հարավային Կովկասի երեք երկրների պատվիրակությունները կքննարկվեն մի շարք արդիական տարածաշրջանային հարցեր: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, հայկական կողմը համաժողովին կներկայացնի Հայաստանի խորհրդարանի քաղաքական ուժերի հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ: Հիշեցնենք, որ մինչ այդ Հարավկովկասյան միջխորհրդարանական նախաձեռնության շրջանակներում անցկացվել է երկու հանդիպում` Սթրասբուրգում եւ Թբիլիսիում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---