ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ՊԱՅԹԵՑՎԵԼ Է ԼԵՅԲՈՐԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Թբիլիսիյում պայթյուն է տեղի ունեցել Վրաստանի լեյբորիստական կուսակցության կենտրոնակայանի պատերի մոտ: ՆԳՆ տվյալներով զոհեր չկան, սակայն լրջորեն վնասվել է շենքը: Ինչպես լրագրողներին է հայտարարել կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին, անհայտները շենքի վրա են նետել ինքնաշեն պայթուցիկ սարքը: Միջադեպը նա որակել է որպես ահաբեկչական գործողություն: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստին», Լեյբորիստական կուսակցությունը, որն նախկինում ընդդիմադիր էր Էդուրադ Շեւարդնաձեին, այժմ հրաժարվում է համագործակցել Վրաստանի նոր ղեկավարության հետ, «նրա ոչ լեգիտիմության պատճառով»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---