ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՂ ԱՆՁԱՆՑ21 ապրիլի 2003 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովն անհրաժեշտ է համարում ՀՀ Քրեական օրենսգրքում ավելացնել հոդված` Հայոց ցեղասպանության փաստը հերքելու համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ: Ինչպես նշում է «Արմինֆո» գործակալությունը, հանձնաժողովը անհրաժեշտ է համարում այս հարցում եւս ՀՀ օրենսդրությունը ներդաշնակեցնել միջազգային չափանիշներին: Փոփոխության համաձյան, Արեւմտյան Հայաստանում եւ Oսմանյան Թուրքիայի տիրապետության տակ եղած այլ տարածքներում Հայոց ցեղասպանության փաստի հերքումը, կամ արդարացումը, պետք է պատժվեն տուգանքով կամ մեկ տարի ազատազրկմամբ: Եթե ցեղասպանության ժխտման դեպքերը կատարվել են օտարերկրյա պետության տարածքում, օտարերկրյա կազմակերպության կամ նրանց ներկայացուցչի առաջադրանքով, ապա դրանք կատարած անձինք պետք է պատժվեն ազատազրկմամբ մինչեւ երեք տարի ժամկետով:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |