ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՀԱՅԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԴԵՌԵՎՍ ԱՆՀԱՅՏ Է24 նոյեմբերի 2003 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի քաղաքական ուժերի ընդդիմադիր դաշինքի ղեկավար Միխաիլ Սահակաշվիլին երեկ հանրահավաքի ժամանակ հայտարարել է, թե երկրում ծավալված շարժմանը սատարում են նաեւ բոլոր ազգային փոքրամասնությունները: Նա նշել է, որ իրենց աջակցում է նաեւ Ախալքալաքի շրջանի հայությունը, որի պատվիրակությունը, նրա խոսքերով, ներկա է հանրահավաքին: Սակայն Թբիլիսի Ախալքալաքի ներկայացուցիչների ժամանման եւ այն մասին թե ինչպիսի պատվիրակությամբ են նրանք ներկայացել առավել ստույգ տեղեկություններ չկան: Մինչդեռ, նորընտիր խորհրդարանի Սամցխե-Ջավախքից ընտրված 3 հայ պատգամավորները չեզոք դիրք են զբաղեցնում եւ ընդգրկված չեն Վրաստանում ընթացող իրադարձություններում: Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն պաշտոնաթող է եղել: Նրա խոսքերով, տվյալ որոշումը նա կայացրել է երկրում արյունահեղությունից խուսափելու համար: Այժմ Վրաստանի ղեկավարի պարտականությունները կատարում է Նինո Բուրջանաձեն` որպես խորհրդարանի խոսնակ: Հետագայում նախատեսվում է նախապատրաստություն նոր խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |