ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ԺԱՄԿԵՏԸ ԿՈՐՈՇՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՑ ՀԵՏՈ 5 նոյեմբերի 2003 - 18:32 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կատարելիք այցի ժամկետը կորոշվի միայն նոյեմբերի 15-ից հետո: Այդ մասին, ՌԻԱ «Նովոստի» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է ՄԽ ռուսաստանյան համանախագահ Յուրի Մեռզլյակովը: Նրա խոսքերով, այցի ընթացքում համանախագահները կողմերին չեն ներկայացնի հակամարտության կարգավորման որեւէ նոր առաջարկ: Նրանք կառաջարկեն «միայն նոր գաղափարներ, որոնց ընդունումը կախված կլինի կողմերի մոտեցումներից եւ քաղաքական կամքից», նշել է Մեռզլյակովը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ներկայացուցիչների նախկին հայտարարությունների համաձայն, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան նախատեսվում էր նոյեմբերի 8-ին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |