ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ԻՐԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԲԱՔՎՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԵՂՍԱԿԻՑ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՋ29 հոկտեմբերի 2003 - 22:49 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի «Մուսաիր Մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Հաջիեւը գտնում է, որ հոկտեմբերի 15-16 Բաքվում տեղի ունեցած անկարգությունները կազմակերպված են եղել մի շարք այլ պետությունների, մասնավորապես, Իրանի աջակցությամբ: Այդ մասին Հաջիեւը տեղեկացրել է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Պիտեր Բուրխարդի հետ նախօրեին ունեցած հանդիպման ընթացքում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Նա նաեւ մեղադրել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարին Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Սակայն ավելի վաղ Բաքվի «ANS» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովը տեղեկացրել էր, որ Բաքվում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առումով «Իրանի կամ այլ արտերկրի միջամտությունը չի տեսնում»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |