ՄԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՉԿԱՆ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ29 հոկտեմբերի 2003 - 17:51 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի առնչությամբ նոր ծրագրերի նախապատրաստման վերաբերյալ ադրբեջանական աղբյուրների տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը մեկնաբանել է իրազեկ աղբյուրը, իրականում ՄԱԿ-ը նախապատրաստել է փաստաթուղթ, որում սակայն «Լեռնային Ղարաբաղի մասին ոչ մի խոսք չկա»: Նշենք, որ նախօրեին մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ, մասնավորապես, «Օլայլար» գործակալությունը եւ «Զերկալո» թերթը տեղեկատվություն են տարածել այն մասին, որ «միջազգային հասարակական-քաղաքական ինստիտուտները մշակում են XXI դարի առաջին տասնամյակի համար նախատեսված բարեփոխումների ծրագրեր»: Քաղաքագետ Ռովշան Նովրուզօղլուի խոսքերով` նման ծրագրերից մեկը նախապատրաստվել է ՄԱԿ-ում: «Այդ կառույցի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը դիմել է աշխարհի առաջատար տերությունների ղեկավարներին «ՄԱԿ` նոր հազարամյակի հռչակագիր» հաշվետու զեկույցով, որում հանդես է եկել ներկա դարի առաջին տասնամյակում տեղի ունեցող պատերազմների, ահաբեկչությունների, անջատվողականության, աղքատության, գործազրկության եւ մարդու իրավունքների խախտումների առնչությամբ բարեփոխումների նոր ծրագրի նախապատրատման վերաբերյալ առաջարկությամբ: Փաստաթղթում իրենց արտացոլումն են գտել նաեւ Լեռնային Ղարաբաղին առնչվող չորս բանաձեւերը»,-հավաստում է Ռ. Նովրուզօղլուն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |