ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԿԼՈՐ ՍԵՂԱՆ»ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս Մոսկվայում տեղի կունենա «կլոր սեղան» ռուս եւ հայ գործարարների մասնակցությամբ` Մոսկվայի եւ Երեւանի քաղաքապետարանների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում: Երեւանի առեւտրա-արդյունաբերական պալատի հաղորդագրության համաձայն, համաժողովի մասնակիցները կքննարկեն ապրանքաշրջանառության ավելացման հեռանկարները երկու քաղաքների միջեւ, Երեւանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ներգրավման հարցեր: «Կլոր սեղանի» շրջանակներում տեղի կունենա երկու մայրաքաղաքների Առեւտրա-արդյունաբերկան պալատների միջեւ համագործակցության մասին պայմանագրի կնքում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---