ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԽՈՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 30-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը կմասնակցի «Կովկասյան քառյակի» երկրների` հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ինքը` Ա. Բաղդասարյանը: Նա նաեւ նշել է, որ հոկտեմբերին Հարավկովկասյան նախաձեռնության շրջանակներում Շոտլանդիայում կկայանա հանդիպում, որին կմասնակցեն հարավկովկասյան երեք երկրների պատվիրակությունները: Այդ հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային հակամարտություններին առնչվող հարցեր: «Հայաստանի խորհրդարանը կօժանդակի հանագործակցության ընդլայնմանը նման չափակարգերում եւ, մասնավորապես, դրական է գնահատում Լիտվայի կողմից առաջարկված «3+3» չափակարգը, որն ընդգրկում է երեք մերձբալթյան եւ երեք անդրկովկասյան երկրները»,- հայտարարել է խոսնակը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---