ԹԵՀՐԱՆԸ ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱՆԿԱՐԱՅԻՆ

PanARMENIAN.Net - Եթե Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը հրաժարվի Թեհրան կատարելիք այցից, Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամին եւս կհրաժարվի այցելել Անկարա: Նման վերջնագրի բնույթ կրող հայտարարության մասին է հաղորդում Թեհրանի «Ալիք» թերթը, հղում անելով Արաբական Էմիրություններում լույս տեսնող «Ալբանյան» թերթի լրատվության վրա: Նախապես հայտարարվել էր, որ Էրդողանի այցի հետաձգումը իբր կապված է քրդական KADEK կուսակցությունը իբրեւ ահաբեկչական բնութագրելու Թեհրանի մերժման հետ: Սակայն ավելի ուշ թուրքական մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որոնց համաձայն, դրա իրական պատճառը Անկարայի վրա Վաշինգտոնի գործադրած ճնշումն է: Աղբյուրի համաձայն, Անկարայում ԱՄՆ դեսպան Մարկ Պարիսը «խորհուրդ» էր տվել թուրք պաշտոնյաներին հրաժարվել Իրան կատարելիք այցի մտադրությունից: Իր հերթին այս տեղեկությունները «ոչ ճիշտ է» գնահատել Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը` նշելով, որ Էրդողանի կատարվելիք այցը մնում է օրակարգում, սակայն չի նշել այցի ժամկետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---