ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԵՏԱԳԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի պատվիրակությունը Հարավային Կովկասի երկրների գծով տարածաշրջանային տնօրեն Դոննա Դոուսեթ-Կոյրոլոյի գլխավորությամբ սեպտեմբերի 15-ին կայցելի Հայաստան: ՀԲ երեւանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն, բանկի համագործակցության ներկայիս ռազմավարական ծրագիրը Հայաստանի հետ ավարտվում է 2004 թվականի հունիսին, այդ պատճառով այցի հիմնական նպատակն է` բանակցություններ անցկացնել ՀՀ կառավարության հետ համագործակցության հետագա ռազմավարության վերաբերյալ: Ներկայումս ՀԲ-ն երկու ծրագիր է նախապատրաստում Հայաստանի առողջապահական եւ կրթական ոլորտներում: Հեռանկարում կան նաեւ ծրագրեր Երեւանի ջրամատակարարման եւ էլեկտրահաղորդիչ գծերի վերակառուցման վերաբերյալ: ՀԲ պատվիրակությունը գնահատական կտա այդ ծրագրերին: Հայաստանի հետ համագործակցության ընթացքում Համաշխարհային բանկը ֆինանսավորել է 737 մլն դոլար արժողությամբ 30 ծրագիր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---