ՊԱԿԻՍՏԱՆԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԿԱՋԱԿՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՍՐԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ11 սեպտեմբերի 2003 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Պակիստանը կաջակցի Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության սրացման դեպքում, հայտարարել է Պակիստանի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Շահիդ Քերիմուլլահը: «Մենք բացահայտ հայտարարում ենք, որ պատրաստ ենք զենք վաճառել Ադրբեջանին»,-հայտարարել է նա Բաքվում լրագրողներին Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովի հետ հանդիպումից հետո: Քերիմուլահի խոսքերով, Պակիստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության ընդլայնմամբ եւ մտադիր է բանակցություններ վարել պակիստանյան նավատորմի եւ բանակի շարքերում ադրբեջանցի զինվորականների նախապատրաստումն ակտիվացնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, Պակիստանի ռազմածովային ուժերի հրամանատարի Բաքու այցելությունը տեղի է ունենում Կառաչիում 2002 թ. ստորագրված ռազմական համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագրի շրջանակներում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |