ՂՐԻՄՈՒՄ ԿԱՆՑՆԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ11 սեպտեմբերի 2003 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Ղրիմում, որտեղ, ոչ պաշտոնական տվյալներով, բնակվում է շուրջ 25 հազար հայ, իսկ վերջին մարդահամարի համաձայն` 8769, արդեն 14-րդ անգամ տեղի կունենան Հայկական մշակույթի օրեր: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, հանդիսությունները կսկսվեն սեպտեմբերի 13-ին Կերչում, կշարունակվեն մի շարք այլ քաղաքներում եւ կավարտվեն հոկտեմբերի սկզբին Սիմֆերոպոլում, որտեղ տեղի կունենա գեղարվեստական համույթների գալա-համերգ: Նախատեսվում է, որ Կերչի Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր համայնքին կհանձնվի մինչեւ 1917 թ. համայնքին պատկանող պաշտամունքային շինությունների համալիրը: Դրանց թվում է` 1856 թ. կառուցված հայկական եկեղեցին, որտեղ մինչեւ վերջերս գործում էր ֆիլհարմոնիան: Հայկական մշակույթի օրերի շրջանակներում նաեւ տեղի կունենա «Ղրիմի հայերը. անցյալը, ներկան, ապագան» խորհրդաժողով եւ հայ հեղինակների Ղրիմում հրատարակված գրքերի շնորհանդես: Ղրիմի ազգագրական թանգարանում կաշխատի հայ նկարիչների եւ լուսանկարիչների ցուցահանդես:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |