Սահակաշվիլի. Վրաստանը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ չի հաստատի ՆԱՏՕ-ի հաշվին 27 փետրվարի 2012 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ չի հաստատի ՆԱՏՕ-ի հաշվին, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հայտնում է GHN-ն: Վրաստանի նախագահը վստահ է, որ ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն երկրի կայունության միակ ճանապարհն են, որպես օրինակ բերելով Բալթիայի երկրները: «Անկախ սպառնալիքներից ու վնասելու փորձերից, մենք պետք է ամուր մնանք, ինչպես դա արեցին բալթյան երկրները: Այդ երեք ազգերը, որոնք ժամանակին օկուպացիայի էին ենթարկվել, այժմ ազատ են ու անկախ…Իսկ այժմ նույնիսկ ամենառևանշիստական առաջնորդները Մոսկվայում չեն մտածի անգամ այդ երկրներ ներխուժելու մասին»,-ասել է Վրաստանի նախագահը: «Ռուս առաջնորդները հարևաններ չեն ուզում ունենալ, նրանք ցանկանում են վասսալներ ունենալ: Իսկ զավթողի բարեկամը լինելն անհնար է: Մենք չենք ցանկանում, որ մեր երկրում լինեն ստրուկներ ու ստրկատերեր»,-ասել է Վրաստանի նախագահը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |