ԱՄՆ ՀԱՅԵՐԸ ԵՎ ՀՈՒՅՆԵՐԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀՐԵԱՆԵՐԻ ԿՈՆԳՐԵՍԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ26 հունվարի 2004 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հայկական եւ հունական համայնքները իրենց հիասթափությունն են հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդողանին «խիզախության պարգեւ» շնորհելու վերաբերյալ Ամերիկայի հրեաների կոնգրեսի որոշման առնչությամբ: Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) հաղորդագրության համաձայն, պարգեւատրումը կկայանա այսօր Նյու Յորքում, Էրդողանի ԱՄՆ-ում ընթացող այցի շրջանակներում: Հրեաների կոնգրեսին ուղարկված ԱՀԴՀ եւ Հելենիստիկայի ամերիկյան ինստիտուտի համատեղ նամակում բերվում են Թուրքիայում մարդու իրավունքների խախտման եւ արտերկրում իրականացվող ագրեսիայի փաստեր, որոնք առկա են Էրդողանի իշխանության օրոք: Ղեկավարի նման գործողությունները, նամակի հեղինակների կարծիքով, արժանի չեն գովեստի մի կազմակերպության կողմից, որը էթիկական սկզբունքների պաշտպան է հանդիսանում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |