ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԸ ՄԱՐՏԻ ՎԵՐՋԻՆ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԲՐԱՏԻՍԼԱՎԱՅՈՒՄ

PanARMENIAN.Net - Մարտի 26-28-ը Բրատիսլավայում տեղի կունենա Եվրոպայի հայ ձեռներեցների 4-րդ համաժողովը: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը Եվրոպայի հայ ձեռներեցների համաժողովի գրասենյակում, հանդիպման ընթացքում կքննարկվեն Եվրոպայի երկրների հայ ձեռներեցների միջեւ համագործակցության հնարավորությունները եւ զարգացման մեթոդները` նպատակաուղղված Հայաստանի եւ ԼՂՀ տնտեսության զարգացմանը: Մասնավորապես, համաժողովի մասնակիցները կներկայացնեն գործարար ծրագրեր եւ կորոշեն իրենց խնդիրները` Եվրոպա հայկական արտադրանքի արտահանման համար համապատասխան շուկաների ապահովման գործում: Համաժողովի աշխատանքին առավել գործնական բնույթ հաղորդելու նպատակով այդ օրերին Բրատիսլավայում կկազմակերպվի Հայաստանում արտադրվող գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների ցուցահանդես-վաճառք:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---