Բաքուն աբսուրդի է հասել. Ադրբեջանում արգելել են մի ֆիլմ, որտեղ հայերը ներկայացված են դրական կողմից 7 մարտի 2011 - 20:37 AMT PanARMENIAN.Net - «Մի հարավային քաղաքում» կինոնկարից հետո Ադրբեջանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր Էլդար Գուլիևի ևս մեկ ֆիլմ է արգելվել: Խոսքը «Պատանդ» ֆիլմի մասին է: Վարկածներից մեկի համաձայն, այդ ֆիլմի ցուցադրությունն արգելել է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը: Մեկ այլ վարկածի համաձայն, ֆիլմի սյուժետային գիծը դուր չի եկել ղեկավարությանը. հայերն այդ ֆիլմում ներկայանում են դրական կողմից, ինչը չէր կարող միանշանակ ընդունվել, հաղորդում է AZE.az-ը` հղում կատարելով ANS TV-ին: Կարելի է ասել, որ Ադրբեջանում պաշտոնական քարոզչությունը հասավ իր նպատակին. հայերն այդ երկրում ընկալվում են որպես թշնամիներ, որոնք ոչ մի դրական բան չեն կարող ունենալ: Ադրբեջանի ո'չ մշակույթի նախարարությունը, ո'չ էլ ղեկավարությունն իր նոր արգելքով ոչ մի նոր բան չարեց, պարզապես հերթական անգամ հաստատեց, որ Բաքվի հետ պետք է խոսել միայն ուժի լեզվով, քաղաքակիրթ մեթոդներն այնտեղ կիրառելի չեն: Ամենահետաքրքիրն այն է, որ ռեժիսորը հայտարարել է, թե ինքն է ցուցադրությունից հանել ֆիլմն ու իր որոշումը բացատրել երկրում կինոթատրոնների բացակայությամբ: Ֆիլմը, ի դեպ, նվիրված է Արցախյան պատերազմին: Ֆիլմի սյուժեի համաձայն, ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի Քերիմը հայերի պատանդն է դառնում: Գյուղի բնակիչների որոշմամբ, փոխանակում կատարելու համար Քերիմի կնոջը հայ պատանդ է հանձնվում: Որոշ ժամանակ անց կինն իր համար բացահայտում է, որ հայը նույնպես մարդկային որակներով է օժտված: Հենց դա էլ պաշտոնական Բաքուն չի կարող ներել ռեժիսորին. նա հային ներկայացրել է որպես մարդ, այլ ոչ թե մի կերպար, որն արդեն 20 տարի համառորեն սերմանվում է զանգվածային գիտակցության մեջ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |