
17 հուլիսի 2010 - 17:43 AMT

11:19 GMT
Հայ-լեհական տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար մեկնարկ հանդիսացավ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի այցը Հայաստան, որի շրջանակներում մարտի 12-ին կնքվեց տնտեսական համաձայնագիր: Այդ համաձայնագրի հիման վրա Երևանում տեղի ունեցավ հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը, որի շրջանակներում ստեղծվելու է իրավապայմանագրային դաշտ` երկկողմանի համագործակցության հետագա զարգացման համար: Լեհական պատվիրակության այցի շրջանակներում, որտեղ ընդգրկված էին ոչ միայն պետական կառույցների ներկայացուցիչներ, այլ նաև գործարարներ, տեղի ունեցավ գործարար համաժողով, որտեղ կողմերը քննարկեցին երկկոկղմ համագործակցության մանրամասները: