Լեհաստանը կարող է Հայաստանի հեռանկարային գործընկեր դառնալ, որը թույլ կտա դուրս գալ եվրոպական շուկաԼեհական ընկերությունների համար հսկայական հետաքրքրություն է ներկայացնում «Նաիրիտ» գործարանը Հայ-լեհական տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար մեկնարկ հանդիսացավ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի այցը Հայաստան, որի շրջանակներում մարտի 12-ին կնքվեց տնտեսական համաձայնագիր: Այդ համաձայնագրի հիման վրա Երևանում տեղի ունեցավ հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը, որի շրջանակներում ստեղծվելու է իրավապայմանագրային դաշտ` երկկողմանի համագործակցության հետագա զարգացման համար: Լեհական պատվիրակության այցի շրջանակներում, որտեղ ընդգրկված էին ոչ միայն պետական կառույցների ներկայացուցիչներ, այլ նաև գործարարներ, տեղի ունեցավ գործարար համաժողով, որտեղ կողմերը քննարկեցին երկկոկղմ համագործակցության մանրամասները: 17 հուլիսի 2010 PanARMENIAN.Net - Առաջին նիստի շրջանակներում շոշափվել են համագործակցության հնարավոր բոլոր բնագավառները, մասնավորապես` էներգետիկայի, շինարարության և շինանյութերի արտադրության, առողջապահության բնագավառները: Հայաստանում Լեհաստանի շահերի մասին պատմեց Լեհաստանի էկոնոմիկայի նախարարության դեպարտամենտի փոխտնօրեն Էլժբետա Բոդիոն` նշելով, որ լեհական կոմղը մտադիր է արտոնյալ պետական վարկ տրամադրել Հայաստանին: Սակայն, «դա դեռևս գաղափար է, քանի որ հարկավոր է քննարկել հնարավոր վարկի տրամադրման պայմանները»: Լեհական պատվիրակության կազմում էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ներառյալ էներգետիկայի (Հայաստանը մտադիր է ԱԷԿ-ի նոր բլոկ կառուցել), շիանարարության, բժշկության, զբոսաշրջության ոլորտներով` ի դեմս Լեհաստանի զբոսաշրջության պալատի և Լեհաստանի բանկերի միության ղեկավարի: Ժամանել էին նաև երկու ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք աշխատում են «կանաչ տեխնոլոգիաների» ոլորտում` Հայաստանին ջրի, հողի մաքրման և թափոնների ու աղտոտման վերացման ոլորտում իր փորձը հաղորդելու համար: Լեհական ընկերությունների համար հսկայական հետաքրքրություն է ներկայացնում «Նաիրիտ» գործարանը: Նրանք արդեն սինթետիկ կաուչուկ են գնում, որը մեծ պահանջարկ ունի և համապատասխանում է միջազգային պահանջներին: Գործարանն արդեն կարող է աշխատել եվրոպական շուկայում և շահագրգռվածություն կա լեհական ընկերության կողմից գործարանի արդիականացման հարցում: Ներկա էր նաև լեհական պետական մի ընկերության ներկայացուցիչ, որը դեղամիջոցներ է արտադրում դեղաբույսերի հիման վրա, որոնք մեծ տարածում ունեն Լեհաստանում և ընդհանրապես եվրոպական շուկայում: Քննարկվել է նաև միջբուհական համագործակցությունը և տեխնոպարկերի ստեղծումը, քննարկվում է ID –քարտերի ստեղծման, բարձր պաշտպանվածությամբ արժեթղթերի տպագրման հարցեր: 2009 թ. Հայաստանի և Լեհաստանի ապրանքաշրջանառությունը 30 մլն դոլար է կազմել, իսկ դրա ծավալի նվազումը պայմանավորված է համաշխարհային ճգնաժամով: Լեհաստանն որոշել է լրջորեն զբաղվել հայկական շուկայով: «Լեհական ավիաուղիները» բացել են Երևան-Վարշավա-Երևան չվերթը: LOT Polish Airlines ավիաընկերությունը, որը 2010 թ. հուլիսի 1-ից շաբաթը երկու անգամ կանոնավոր չվերթ է կատարում Վարշավա-Երևան-Վարշավա ուղերթով, Հայաստանին ներկայացրել է իր տարանցիկ քաղաքականությունը: Ինչ վերաբերում է գներին, ապա ընկերության մամլո քարտուղար Յացեկ Բալցերի խոսքերի համաձայն, նրանք «չեն ուզում դատարկ նստարաններով թռիչք կատարել», այդ պատճառով էլ LOT Polish Airlines-ը իր ուղևորներին մատչելի գներ է առաջարկում: Այսօրվա դրությամբ Լեհաստանը գտնվում է ակտիվ զարգացման փուլում և կարող է լավ ու հեռանկարային գործընկեր դառնալ Հայաստանի համար, և թույլ կտա նրան դուրս գալ եվրոպական շուկա: Մասնավորապես, ակտիվությունը նկատվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ուստի լեհական փորձի օգտագործումը հայկական ընկերությունների համար առաջնային ուղղություն է և համագործակցության լավ մեկնարկ: Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |