Ռոբերտ Քոչարյանը դարձել է «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական գործակալության բաժնետեր

Ռոբերտ Քոչարյանը դարձել է «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական գործակալության բաժնետեր

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձել է «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական գործակալության բաժնետեր: Նախկին նախագահի մասնաբաժինը գործակալության կանոնակարգային կապիտալի 0,0009%-ն է կազմում: Նա նախկինում տնօրինում էր գործակալության արժեթղթերի: Այս մասին ասվում է «Սիստեմա» ՖԲԳ կայքէջում:

«Սիստեմա» ՖԲԳ-ը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում խոշորագույն ֆինանսական գործակալություն է, որը ծառայում է ավելի քան 100 մլն սպառողների այնպիսի բնագավառներից, ինչպիսիք են` հեռահաղորդակցությունը, բարձր տեխնոլոգիաները, նավթաքիմիան, ռադիո և տիեզերական տեխնոլոգիաները, բանկային գործը, անշարժ գույքը, զանգվածային լրատվությունը, զբոսաշրջությունը, բուժծառայությունը: Այն հիմնադրվել է 1993 թ., 2010 թ. մարտի 31-ի դրությամբ գործակալության ակտիվները կազմել են 42,6 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---