Օլիմպիադայի օրերին Լոնդոնում սպասվում է գերհագեցած երթևեկությունԱյս օրերին աղջ սպորտային աշխարհն անհամբեր սպասում է 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին: Շուրջ 16 օր Լոնդոնի խաղերին կհետևեն 9 մլն հանդիսականներ, հենց նրանց է հաջողվել ձեռք բերել Օլիմպիական խաղերի այդքան շատ ցանկալի տոմսեր: Պարալիմպիական խաղերը կտևեն 11 օր, և նրանց ընթացքին էլ կհետևեն 2 մլն երկրպագուներ: 25 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Մի խոսքով, Օլիմպիադայի օրերին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում սպասվում է գերհագեցած երթևեկություն: Մասշտաբային առումով Լոնդոնի Օլիմպիական խաղերը, որոնք անցնելու են 32 սպորտային կառույցներում, հավասարազոր են 26 աշխարհի առաջնությունների: Հարց է առաջանում, արդյո՞ք Լոնդոնն իր նեղ ու փոքրիկ փողոցներով կկարողանա դիմակայել այս ծանրաբեռնվածությանը: «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Օլիմպիադայում կարևոր լինի սպորտը». Օլիմպիադայի կազմակերպիչները երկրպագուներին խնդրում են, որպեսզի նրանք չօգտվեն սեփական ավտոմեքենաներից, այլ ստադիոն հասնեն հասարակական տրանսպորտով, հեծանիվներով կամ էլ պարզապես ոտքով: Լոնդոնի տրանսպորտի դեպարտամենտը (TFL) լրացուցիչ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ կառուցելու համար ծախսել է 6,5 մլրդ ֆունտ ստերլիգ: Բացի դա, քաղաքի ղեկավարությունը կոչ է արել նաև գործատուներին կրճատել աշխատանքային ժամերը և, հնարավորության դեպքում, աշխատել տնից: Այս ամենը, ըստ TFL-ի, կօգնի քաղաքի ծանրաբեռնվածությունը կրճատել մեկ երրորդ մասով: Չնայած սրան, Լոնդոնում պատրաստ են նաև նրան, որ փողոցներում այդուամենայնիվ խցանումներ կառաջանան:
Մասնագետների կարծիքվ, խցանումների մասին կարելի է խոսել խաղերի բացման օրը: Լոնդոնյան Օլիմպիադայի կազմակերպիչներն անելու են ամեն ինչ, որպեսզի խուսափեն 1996 թվականի Ատլանտայի խաղերի ժամանակ տեղի ունեցած տրանսպորտային քաոսի կրկնությունից: «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր Օլիմպիադայում կարևոր լինի սպորտը, և ոչ թե տրանսպորտը»,- Լոնդոնի տրանսպորտի թիմային կենտրոնի ներկայացուցիչ Գրեմ Ջոնսի խոսքերը մեջբերում է BBC: Օլիմպիական խաղերի մասնակիցներին տեղափոխելու համար հատկացվել է 1500 ավտոբուս. Քաղաքի ողջ տրանսպորտային շարժը հետևելու են հատուկ աշխատակիցներ: 1400 տեսախցիկներ կֆիքսեն փողոցներում տեղի ունեցող իրադարձությունները, բոլոր խաչմերուկներում և կենտրոնական փողոցներում լինելու են հսկիչներ, արդեն իսկ տեղադրվել են 6000 լուսակիրներ: Օլիմպիադայի ընթացքում որոշ խաչմերուկներում կարգելվեն շրջադարձերը, որոշ շենքերի մոտ մեքենաների կայանումը և կփակվեն որոշ ուղևորային անցումներ: Այս կանոնները խախտողները կտուգանվեն 200 ֆունտով: Լոնդոնի տրանսպորտի թիմային կենտրոնի հիմնական առաքելությունն այն է լինելու, որ մարզիկներին, նրանց մարզիչներին և թիմի անդամներին առանց խնդիրների Օլիմպիական ավանից արագ հասցնեն սպորտային կառույց: Տրանսպորտային շատ ճանապարհներ օգտագործվելու են միայն Օլիմպիականների համար: Օլիմպիական խաղերի մասնակիցներին տեղափոխելու համար հատկացվել է 1500 ավտոբուս:
Մանրակրկիտ գծագրեք, թե ինչ ուղղությունով եք տվյալ օրը քայլելու Լոնդոնում. Լոնդոնի շատ բնակիչներ իրենց դժգոհությունն են հայտնել այս որոշումների վերաբերյալ: Նրանց կարծիքով, Լոնդոնի իշխանությունները միջազգային ասպարեզում լավ համբավ ձեռք բերելու նպատակով` փչացնում են լոնդոնցիների կյանքը: «Մեր խորհուրդը ձեզ` զբոսաշրջիկներ, երկրպագուներ, լոնդոնի բնակիչներ. մանրակրկիտ գծագրեք, թե ինչ ուղղությունով եք տվյալ օրը քայլելու քաղաքում: Այն տեղեկատվությունը, որ Օլիմպիադայի օրերին քաղաքում երթևեկելը լինելու է ահավոր և վտանգավոր, սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Օլիմպիական խաղերը մեծ իրադարձություն է մեր ազգի համար»,- ասել է Գրեմ Ջոնսը: Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում Բաժնի այլ նյութերը Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |