Դանիա- Հայաստան. Սպասված հաղթանակ տասն ամիս անցՄեր ընտրանին շատ բան ապացուցեց ոչ միայն երկրպագուներին, այլև հենց իրեն Ոչինչ չի կարող համեմատվել այն զգացողության հետ, երբ առավոտյան արթնանում ես և հիշում, որ երեկոյան քո երկրի ազգային հավաքականը հաղթանակ է տոնել, այն էլ շատ տպավորիչ ու գեղեցիկ: 12 հունիսի 2013 PanARMENIAN.Net - Իսկ երեքշաբթիի հաղթանակը վաղուց սպասված էր մեզ համար: Գրեթե 10 ամիս պահանջվեց Վարդան Մինասյանի սաներից աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում վերջապես հաղթանակ տանելու համար: Այս խաղով մեր ընտրանին շատ բան ապացուցեց ոչ միայն երկրպագուներին, այլև հենց իրեն: Մալթայի խաղի համեմատ Մինասյանը կատարեց մի քանի փոփոխություններ, որոնք իրենց պտուղները տվեցին: Կենտրոնական պաշտպանի դիրքում խաղադաշտ դուրս եկած Վարազդատ Հարոյանը վատ չկատարեց իր առաջադրանքը: Երիտասարդ պաշտպանը, որը մի քանի օր առաջ հիանալի խաղաց նաև Իսլանդիայի երիտասարդական հավաքականի դեմ, իրեն չխնայեց մարզիչների վստահությունն արդարացնելու համար: Հիմնական կազմում էին նաև Մալթայի հետ հանդիպմանը պահեստայիններին հայտնված Յուրա Մովսիսյանը և Արթուր Եդիգարյանը, ինչպես նաև մի քանի խաղով որակազրկված Գևորգ Ղազարյանը, որոնց հաջողվեց աշխուժություն մտցնել հենց մեկնարկային րոպեներից: Մենք խաղադաշտում տեսանք 11 այնպիսի ֆուտբոլիստների, որոնց վաղուց էինք ցանկանում տեսնել, մենք կարոտել էինք նրանց մտածված, գեղեցիկ ու ամենակարևորն արդյունավետ խաղը: Դարպասապահի հուսալի, պաշտպանների փոխհամաձայնեցված, կիսապաշտպանների միասնական գործողություններն ու հարձակվողների սուր գրոհները երեկվա հաղթանակի գրավականը դարձան: Սա չի նշանակում, թե սխալներ չկային, սակայն այս պարագայում կարևորը երեք միավոր վաստակելն էր: «Պարկեն» ստադիոնը, որտեղ հանդիպել էին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում իրարից 69 հորիզոնական հեռու դիրքեր զբաղեցնող թիմերը, լսվեց տաքարյուն կովկասցիների «թնդանոթների ձայնը»: Դրանք հնչեցին Յուրա Մովսիսյանի դուբլի, Արաս Օզբիլիսի ու Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ: Եվ, երբ մեր հարձակման գիծը խոսեց ողջ ուժով, մրցակցի պաշտպանները լուրջ խնդիրներ ունեցան: Այս խփված 4 գնդակները շատ կարևոր էին նաև գոլերի հավասարակշռությունը վերականգնելու համար: Այս հանդիպումից առաջ Հայաստանի ընտրանին «անատամ» խաղ էր ցույց տալիս. 5 խաղում խփել էր ընդամենը 2 գնդակ: Իսկ այս խաղով այդ ցուցանիշը զգալիորեն բարելավվեց` լավացնելով նաև թիմի դիրքը ընտրական B խմբում: Այժմ մեր ֆուտբոլիստները 6 միավորով 4-րդ տեղում են: 4:0 հաշիվն այնքան բան է նշանակում հայ երկրպագուների համար: Ժիլինայից հետո այս հաշվով մեր ֆուտբոլիստները «նվաճեցին» նաև Կոպենհագենը: Ընդամենը չորս օր առաջ բոլորս սգում էինք Մալթայից կրած անակնկալ ու ցավալի պարտության համար, բայց այդ օրերի ընթացքում հայ ֆուտբոլիստները կարողացան կերպարանափոխվել ու ուժ գտնել պայքարելու համար: Որքան որ այս հաղթանակը կարևոր է, նույնքան էլ խոսուն է, քանի որ վկայում է այն մասին, որ մեր թիմը դեռ կայացման ճանապարհին է, և վայրիվերումներն ու տատանումները դեռ չեն ավարտվել: Չնայած խմբից դուրս գալու շանսերը Հայաստանի համար գրեթե զրոյական են, սակայն կարևոր է այնպիսի խաղը, որը տեսանք Դանիայի հետ: Իսկ այդպիսի հաղթանակները ստիպում են անսահման ուրախանալ ու բարևելուց առաջ շնորհավորել միմյանց: Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում Բաժնի այլ նյութերը Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |