ԱՄՆ պատժամիջոցներ՝ հայկական 2 ընկերության դեմ. Իրանի հետ կապերի համար14 օգոստոսի 2019 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ առևտրի նախարարությունը հայկական 2 ընկերություն է ընդգրկել իր «սև ցուցակում» Իրանի հետ կապերի պատճառով: Փաստաթուղթը հրապարակվել է օգոստոսի 13-ին, ԱՄՆ Դաշնային ռեեստրի կայքում: Ընդհանուր առմամբ ցուցակում 17 նոր ընկերություն է ընդգրկվել՝ ՌԴ-ից, Չինաստանից, Վրաստանից և այլ երկրներից: Հայաստանից ընդգրկվել են Երևանի Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտն (ԵրԿՄԳՀԻ) ու «Մարկել» ՓԲԸ-ն: Ինչպես նշվում է, «ԵրԿՄԳՀԻ-ն վերաարտահանել է ԱՄՆ Արդյունաբերությյան և անվտանգության բյուրոյի «Կոմերցիոն վերահսկման ցանկում» ընդգրկված ապրանքներն առանց համապատասխան արտոնագրի, իսկ անձը, որը հանդիսանում է ԵրԿՄԳՀԻ տնօրենն ու «Մարկել» ՓԲԸ-ի նախագահը, բիզնես է վարում իրանական կազմակերպության հետ, որն ԱՄՆ պատժամիջոցների տակ է: Հունվարին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել այն ավիաընկերությունների դեմ, որոնք «օգնում են զենք առաքել Սիրիա»: ԱՄՆ այդ պատժամիջոցներին ենթակաների ցանկում է հայտնվել նաև հայկական Flight Travel LLC-ն, որը իրանական Mahan Air-ի առևտրային ներկայացուցիչն է Երևանում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |