Փաշինյան. ՌԴ-ի հետ բեռնափոխադրումները կպահպանվեն

Փաշինյան. ՌԴ-ի հետ բեռնափոխադրումները կպահպանվեն

PanARMENIAN.Net - ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բեռնափոխադրման նույն ռեժիմը կպահպանվի՝ անկախ Ռուսաստանի կառավարության՝ նոր սահմանափակումներ մտցնելու որոշումից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ՌԴ կառավարության որոշումն անհանգստություն էր առաջացրել հայ գործարարների շրջանում:

«Ուզում եմ ասել, որ նման անհանգստությունը տեղին չէ, այդ որոշումը չի ազդելու ՀՀ-ի վրա, և այդ փաստը հաստատվեց քիչ առաջ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հեռախոսազրույցի ընթացքում»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաև, որ ՀՀ-ում սննդի ներկրումը բնականոն ռեժիմով է ընթանում: Եղանակի պատճառով Լարսում բեռնատարների կուտակումներ կան, սակայն աշխատանքներ են տարվում՝ սովորական ռեժիմի բերելու համար:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:Հայաստանում մարտի 28-ին երեկոյան ժամը 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն ավելացել է ևս 35-ով՝ հասնելով 407-ի: 30 հոգի առողջացել է: Մահվան մեկ դեպք կա:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը
«Ինժիներական ասոցիացիա» ՀԿ-ին տրամադրել 90 մլն դրամ՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության համար
Սիմոնյանի խոսքով՝ մի շարք ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն