Սուպաչայ Պանիտչպակդի. Հայաստանի ՏՄՊՊՀ կողմից իրականացվող բարեփոխումները ճիշտ ուղու վրա են21 մարտի 2011 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 21-ին ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին, ով Երևան է ժամանել մասնակցելու ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումներին: Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի 6-րդ համաժողովի ընթացքում ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի (UNCTAD) կողմից հրապարակված «Հայաստանի օրինակով մրցակցության օրենքի և քաղաքականության կամավոր փորձագիտական գնահատում» զեկույցը: Այդ համատեքստում վարչապետ Սարգսյանը նշել է, որ զեկույցում ներկայացված առաջարկները հիմնականում ներառված են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված օրենսդրական փաթեթում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում մրցակցային օրենսդրության բարելավմանն ուղղված բարեփոխումներին և Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Կարևորելով Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող բարեփոխումները` Սուպաչայ Պանիտչպակդին ընդգծել է, որ դրանք գտնվում են ճիշտ ուղու վրա: ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սուպաչայ Պանիտչպակդիին՝ Առևտրի համաշխարհային կազմակերության գլխավոր տնօրեն նշանակվելուց հետո կարճ ժամանակահատվածում հեղինակավոր այդ կազմակերպությանը ՀՀ անդամակցության հարցում հետևողական աջակցության համար: Հանդիպման ավարտին Պանիտչպակդին տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի հերթական նիստը տեղի կունենա 2012թ. ապրիլին՝ Քաթարում (Դոհա), հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |