Արաբական Էմիրությունների գործարար կանայք քննարկում են համագործակցությունը Հայաստանի հետ 26 ապրիլի 2011 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքն է սկսել կլոր սեղանը՝ նվիրված ՄԱԷ-ի գործարար կանանց հետ համագործակցության հեռանկարներին: Բացելով կլոր սեղանը՝ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ողջունելով հյուրերին, ասել է. «Դուք ժամանել եք Հայաստան ճիշտ ժամանակին, քանի որ երկիրը սկսել է ոտքի կանգնել ճգնաժամից հետո և արդեն կան տնտեսական ծրագրեր, որոնց դուք կարող եք մասնակցել»: Նա նաև հավելել է, որ շատ ուրախալի է այն փաստը, որ կանայք գնալով ավելի են ներգրավվում գործարար ծրագրերում: Իր հերթին պատվիրակության ղեկավար շեյխա Գինդա ալ Քասիմին նշել է, որ իրենք առաջին անգամ են Հայաստանում և ցանկանում են ծանոթանալ տնտեսության այն ոլորտների հետ, որտեղ կարելի է համագործակցել, դրանք են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, ներմուծումն ու արտահանումը: Ըստ նրա, այցելության գլխավոր նպատակն է գործընկերներ գտնել համագործակցության համար: Գինդա ալ Քասիմին հույս է հայտնել, որ գործընկերությունը կշարունակվի: Կլոր սեղանը կավարտի աշխատանքն ապրիլի 28-ին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |