Ինչպես էր «Մուսա լեռան 40 օրը» ոգեշնչում Վարշավայի հրեաների ապստամբությունը

Վերֆելի վեպը՝ գետտոյի բեսթսելեր

5 մայիսի 2016
Ինչպես էր «Մուսա լեռան 40 օրը» ոգեշնչում Վարշավայի հրեաների ապստամբությունը
Հրեական օրացույցի նիսան ամսվա 27-րդ օրը (2016 թվականին՝ մայիսի 5-ին) Իսրայելն ու աշխարհի հրեական համայնքները հիշատակում են Հոլոքոսթի զոհերի հիշատակի՝ Աղետի ու հերոսության օրը: Այն սահմանված է ի պատիվ Վարշավայի գետտոյի ապստամբությանը՝ Հոլոքոսթի ժամանակ հրեական դիմադրության ամենանշանակալի դրվագին:

Ինչպես Թեհլերյանի օրինակը ոգեշնչեց հրեա վրիժառուին սպանել ուկրաինացի ջարդարարին

Թալեաթ փաշայի ու Պետլյուրայի սպանությունները

22 ապրիլի 2016
Ինչպես Թեհլերյանի օրինակը ոգեշնչեց  հրեա վրիժառուին սպանել ուկրաինացի ջարդարարին
Հայոց ցեղասպանությունը և հրեաների Հոլոքոստը հաճախ են համեմատում, հատկապես հետաքրքիր զուգահեռներ կարելի է կատարել նախորդ դարում հայ և հրեա ժողովուրդների դեմ գործված ոճիրների ու այլատյացության համար պատասխանատվության դեպքերի միջև. հայերն այս առումով դեռևս չեն ստացել իրենց Նյուրնբերգը։

«Ավրորա» մրցանակաբաշխությունը

Հայկական արմատներով գլոբալ մրցանակի նպատակն ու տեսլականը

21 ապրիլի 2016
«Ավրորա» մրցանակաբաշխությունը
Ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը: Հայերը, թուրքերը (թեև շատ կուզեին մոռանալ ու մոռացնել) և այն մարդիկ, որ պայքարում են մերօրյա ու ապագա ցեղասպանությունների դեմ:

Պատերազմի աստվածները

Հայկական հրետանու հերոսությունն Ադրբեջանի դեմ ապրիլյան մարտերում

16 ապրիլի 2016
Պատերազմի աստվածները
Ապրիլի 1-5-ը Արցախում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում գերազանց գործեցին բոլոր զորամիավորումները, այդ թվում՝ հայ հրետանավորները, տանկիստները և հակատանկային զորքերը։

Բոլորին մեկ է` ով է աղոթելու Շուշիում

Ինչու չի ավարտվում հայ-ադրբեջանական հակամարտությունը

9 ապրիլի 2016
Բոլորին մեկ է` ով է աղոթելու Շուշիում
Արցախյան բախումների թնդանոթները, կարծես, սառում են: Ռազմական հանրությունը վերլուծում է աննախադեպ առճակատումը, հասարակությունն էլ աստիճանաբար կենտրոնանում է այս օրերին ամենազայրացնողի՝ դաշնակիցների ու միջազգային հանրության պահվածքի վրա:

Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով

Թարմացվող

7 ապրիլի 2016
Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանն Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է աննախադեպ հարձակողական գործողություններ։

Ադրբեջանի ռազմաշունչ լկտիությունը

Բաքուն լսեց Կասպրշիկին և ճիշտ հակառակն արեց

28 մարտի 2016
Ադրբեջանի ռազմաշունչ լկտիությունը
Տարիներ շարունակ միջազգային միջնորդների լռությունը խրախուսում է Բաքվին մշտապես դիմել դիվերսիաների և սադրանքների: Ադրբեջանցիները ոչ միայն շարունակում են գնդակոծել հայկական դիրքերն ու բնակավայրերը, այլ նաև գնալով ավելի ծանր զենք են կիրառում` ինքնաձիգերից հասնելով տանկերի ու հրթիռային կայանքների:

«Գազային խաղը» Հարավային Կովկասում

Ինչպես Կալաձեն գոլ խփեց Բաքվին և կանխեց «Գազպրոմի» հաջողությունը

11 մարտի 2016
«Գազային խաղը» Հարավային Կովկասում
«Միլանի» և Վրաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին պաշտպան, Վրաստանի էներգետիկայի գործող նախարար Կախա Կալաձեն, հավանաբար, հաջող կարող է համարել իր վերջին «հանդիպումը» քաղաքական ասպարեզում տարածաշրջանի գազային դերակատարների հետ խաղում: Նախ, ապարդյուն ավարտվեցին «Գազպրոմի» նախաձեռնած բանակցությունները Հայաստան առաքվող գազի տարանցման համար արժույթով վճարելու շուրջ: Ռուսական ընկերությանն այդպես էլ չհաջողվեց վերանայել պայմանագրի դրույթները, որպեսզի վրացական կողմը ռուսական գազի տարանցման համար հատուցում ստանա արժույթով, ոչ թե առաքվող գազի 10 տոկոսի տեսքով, ինչպես ըստ գործող պայմանագրի է: Երկրորդը` Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը, հանկարծ փոխեց մտադրությունն ու որոշեց լրացուցիչ 500 մլն խմ գազ առաքել Վրաստան, չնայած, որ դեռ վերջերս հրաժարվում էր դա անել:

Ինչպես հայազգի գիտնականը դարձավ ռադիացիայից զոհված առաջին ամերիկացին

9 մարտի 2016
Ինչպես հայազգի գիտնականը դարձավ ռադիացիայից զոհված առաջին ամերիկացին
1945 թ․ օգոստոսի 21-ին միջուկային գիտափորձի անհաջող ընթացքի հետևանքով անդառնալի մահացու վնասվածք ստացավ ամերիկահայ խոստումնալից գիտնական 24-ամյա Հարրի Դաղլյանը: PAN-ը ներկայացնում է, թե ով էր Հարրի Դաղլյանը, և ինչպես տեղի ունեցավ մահվան պատճառ դարձած այդ գիտափորձը։

Հայ-ադրբեջանական «անկլավային պատերազմը». Հայկական տարածքների տրոհման բանաձևը

24 փետրվարի 2016
Հայ-ադրբեջանական «անկլավային պատերազմը». Հայկական տարածքների տրոհման բանաձևը
Հայտնի փաստ է, որ խորհրդային ժամանակաշրջանում Հայկական ԽՍՀ վարչական տարածքում առկա էին ադրբեջանական 3 էքսկլավներ (Հայաստանի համար՝ անկլավ), իսկ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում գոյություն ուներ հայկական Արծվաշեն էքսկլավը (տես կից քարտեզը): Գաղտնիք չէ նաև, որ 90-ական թթ. սկզբին հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում բոլոր չորս անկլավները որպես այդպիսին փաստացի վերացել են:
---