Նախագահը Բունդեսթագի փոխխոսնակի հետ Ցեղասպանության մասին գերմանական խորհրդարանի բանաձևն է քննարկել

Նախագահը Բունդեսթագի փոխխոսնակի հետ Ցեղասպանության մասին գերմանական խորհրդարանի բանաձևն է քննարկել

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանին:

Հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի քննարկումներին և շրջանառության մեջ դրված համապատասխան բանաձևին:

Ինչպես հայտնում է նախագահի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Սերժ Սարգսյանը նշել է, որ բանաձևի ընդունումը ցույց կտա, որ Գերմանիան, որպես Օսմանյան կայսրության երբեմնի դաշնակից, ևս մեկ անգամ կարող է շիտակ ու աներկբա նայել իր անցյալի որոշ էջերին և անցյալից դասեր քաղել:

Քննարկվել են նաև այլ հարցեր, մասնավորապես՝ Բուլմանը ՀՀ նախագահից հետաքրքրվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հեռանկարի և միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող միջնորդական ջանքերի մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել է առկա իրավիճակը և հակամարտության կարգավորման հայկական կողմի մոտեցումները:

Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթն ու Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուքն 2015-ին որակել են 1915-ի կոտորածը որպես ցեղասպանություն, սակայն խորհրդարանի մակարդակով ճանաչում այն ժամանակ տեղի չունեցավ: Հունիսին, սակայն, հնարավոր է համապատասխան բանաձևի ընդունումը. Քրիստոնյա-դեմոկրատական Դաշինքը, Քրիստոնյա-սոցիալիստական դաշինքը, Սոցիալ-Դեմոկրատներն ու Կանաչների կուսակցությունը միասնական դիրքորոշում ունեն փաստաթղթի ընդունման վերաբերյալ: «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ու այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակին» փաստաթուղթը նախատեսվում է քննարկել հունիսի 2-ին:

Կարդացեք նաև. DW. Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը, կարծես, անխուսափելի է

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---