ԻԻՀ նախարար. Հայաստան առաքվող գազի ծավալը կաճի, ՀՀ տարածքով գազ կարտահանվի Վրաստան26 հուլիսի 2016 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Իրանից Հայաստան առաքվող գազի ծավալը 3 անգամ կավելանա: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն: Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի նավթի նախարարը հուլիսի 26-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ 2018թ. վերջին ներկայում Հայաստան առաքվող գազի ծավալները երեք անգամ կավելանան, օրական 1 մլն. խմ. հասնելով 3 միլիոնի, «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը հղումով գրում է Panorama.am-ը: Ըստ «ԻՍՆԱ»-ի՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը լրագրողներին ասել է, որ Թեհրանում ունեցած հանդիպման կարևորագույն թեմաներից մեկը եղել է իրանական գազը Հայաստանի տարածքով առաքելու հարցը: Իրանի նավթի նախարարն էլ, անդրադառնալով Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման հարցին, մասնավորապես նշել է. «Իրանը վրացական մի գնորդ կազմակերպության հետ փորձնական պայմանագիր է ստորագրել, համաձայն որի՝ ակնկալվում է, որ այս տարվա ընթացքում Հայաստանի տարածքով փոքր քանակությամբ իրանական գազ կարտահանվի Վրաստան»: 2004-ին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց Իրան-Հայաստան գազատարի կառուցումը, նպատակ ունենալով ընդլայնել բնական գազի ներկրման ռեսուրսների բազան: Իրանական գազն առաջին անգամ առաքվեց Հայաստան գազամուղով 2009 թվականի մայիսի 15-ին: Ըստ պայմանավորվածության իրականացվում է «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը: Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի ներմուծման և բաշխման մենաշնորհը պատկանում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որը ստեղծվել է 1997-ին: Գազը Հայաստան է ներկրվում Վրաստանի տարածքով: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |