ՀՀ քաղաքացիները կարող են ԵՏՄ երկրներում վարկ վերցնելու հնարավորություն ստանալ

ՀՀ քաղաքացիները կարող են ԵՏՄ երկրներում վարկ վերցնելու հնարավորություն ստանալ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին ԵՏՄ երկրները կարող են հավանություն տալ վարկային պատմությունների մասին տվյալների փոխանակման համաձայնագրին, որը ընդհանուր ֆինանսական շուկայի շրջանակներում թույլ կտա ԵՏՄ անդամ երկրի վարկառուին վարկ վերցնել միության անդամ նաև այլ երկրներից:

Այդպիսով ՀՀ քաղաքացին կկարողանա վարկ վերցնել նաև ԵՏՄ անդամ այլ երկրներում:

Ըստ գործող կարգի այլ երկրների վարկառուները, նույնիսկ լավ վարկային պատմության առկայության դեպքում, չեն կարող վարկ ստանալ այլ երկրների բանկերի պահպանողական գնահատման պատճառով: Կան նաև էական տարբերություններ վարկային պատմությունների բյուրոների աշխատանքում` տարբեր երկրներում տարբեր տեղեկատվություն է ընդգրկվում վարկային պատմության մեջ, տարբեր են կրիպտոգրաֆիկ պաշտպանության միջոցների պահանջները, հայտնում է «Կոմերսանտը»:

Համաձայանգրի նախատիպը պատրաստ էր դեռ 2015-ի աշնանը, սակայն համաձայնեցումը ձգձգվեց, հիմնականում Ղազախստանի դիրքորոշման պատճառով, որը պնդում էր, որ տվյալները փոխանցվեն պետական կառույցների միջոցով:

Ինչպես հայտնել է ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Սուլեյմենովը, համաձայնագիրը կքննարկվի դեկտեմբերի 8-ին Ղազախստանի Ազգային բանկում կայանալիք հանդիպմանը և նույն օրն էլ կարող է հաստատվել: Ըստ նախարարի, կա սկզբունքային պայմանավորվածություն, սակայն դեռ կան տեխնիկական բնույթի բազմաթիվ հարցեր, քանի որ որոշ երկրներում բյուրոները մասնավոր են, որոշ երկրներում` պետական:

ԵՏՄ երկրները մինչև 2017-ի մայիսը պետք է պատրաստեն միասնական ֆինանսական շուկայի մասին հայեցակարգը, որը նախատեսվում է կյանքի կոչել մինչև 2025թ.:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---