Ցեղասպանության բանաձևը՝ Դանիայի խորհրդարանում. Առանց «ցեղասպանություն», «դատապարտել» բառերի

Ցեղասպանության բանաձևը՝ Դանիայի խորհրդարանում. Առանց «ցեղասպանություն», «դատապարտել» բառերի

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև է քննարկվել:

Նախագծի հեղինակներն էին Նիկոյալ Վիլլումսենը (enhedslisten) և Ռասմուս Նորդքվիստը (alternativet)։ Նախագիծը ներկայացրել են Վիլումսենը և Ռենե Գելը:

Քննարկումների ընթացքում չէր հերքվում ցեղասպանության եղելությունը, սակայն պատգամավորների գերակշիռ մասը չէր ցանկանում քաղաքական գնահատական տալ իրադարձություններին:

Liberal Alliance և Dansk Folkeparti կուսակցության ներկայացուցիչները պնդում էին, որ այդ հարցը չպիտի քաղաքականացվի և չէին խրախուսում «Հայոց ցեղասպանություն» կամ «դատապարտում ենք» ձևակերպումների առկայությունը նախագծում։

Նրանք նշում էին, որ «դա պատմաբանների գործն է: Նախագծի ընդունումը ոչ մի դրական արդյունք չի ունենա Թուրքիայում ապրող հայերի կամ հայ թուրքական հարաբերություններում»։

Նախագծի հեղինակներից Նիկոլայ Վիլյումսենը, մասնավորապես, հիշեցրել է, որ տարիներ առաջ Դանիական Ֆոլկեթինգը ընդունել է Հոլոքոստը դատապարտող բանաձև, իսկ երկրում կա Հոլոքոստի զոհերի հիշատակի օր:

«Ինչո՞ւ չենք կարող նույնն անել հայերի հարցում, ինչո՞ւ ենք վախենում մահմեդական սուլթանից», - ասել է նա։

Քննարկումների ընթացքում առաջարկներ եղան վերանայել տեքստը՝ հեռացնելով դրանից «դատապարտել, հայոց ցեղասպանություն» բառերը, ինչի դեպքում փոխվում էր նախագծի բուն իմաստը։

Վերանում էր հայոց ցեղասպանության հետ կապված ամեն ինչը, փոխարենը ստացվում էր. «քննադատում ենք Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության բացակայությունը, կոչ ենք անում բացել արխիվները»:

Երկար քննարկումներից հետո ընդհանուր հայտարարի գալ չստացվեց:

Բանաձևի քննարկումից առաջ Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են անցկացրել նախաձեռնությունը տապալելու նպատակով: Դանիացի գործիչները, սակայն, նշում էին՝ ժամանակն է, որ Դանիան դուրս գա Թուրքիայի ազդեցության տակից:

Գյուլլինգ քաղաքի թանգարանի ղեկավար Մոնս Հոյմարկը (թանգարանում են պահվում դանիացի միսիոներ Կարեն Եպպեի շնորհիվ հավաքված ցեղասպանության իսկության ապացույթները) մասնավորապես, նշել է. «Պատմաբաններն արդեն տվել են իրենց գնահատականը` տեղի ունեցածն անվանելով Ցեղասպանություն... այժմ հերթը քաղաքական գործիչներին է»:

2015 թվականին Դանիայի ԱԳՆ ղեկավար Մարտին Լիդերգաարդը հայտարարել էր, որ երկիրը պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում: Նույն թվականին մայրաքաղաք Կոպենհագենում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համալիր էր բացվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---