Էքսպերիմենտ. Ո՞ւմ են թշնամի համարում արցախցի և ադրբեջանցի երեխաները (վիդեո)

Էքսպերիմենտ. Ո՞ւմ են թշնամի համարում արցախցի և ադրբեջանցի երեխաները

PanARMENIAN.Net - Մարտի սկզբին համացանցում տեսանյութ հայտնվեց Բաքվի նախադպրոցական հաստատություններից մեկում պարապմունքի մասին, որտեղ երեխաներին սովորեցնում են ատել հայերին: Տեսանյութը հրապարակվել էր ուսումնական հաստատության պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Հոլովակում դաստիարակչուհին հարցնում է երեխաներին, թե ովքեր են Ադրբեջանի թշնամիները, իսկ երեխաները միասին պատասխանում են՝ հայերը: Հետո դաստիարակչուհին հարցնում է, թե ինչու են հայերը թշնամիներ, իսկ երեխաները պատասխանում են. «նրանք սպանել են մեր բոլոր զինվորներին»:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն, ի պատասխան այդ տեսանյութի, որոշել է շրջել Արցախի մանկապարտեզներով և իմանալ, թե ղարաբաղցի երեխաներն ում են թշնամի համարում: Տեսանյութը հրապարակվել է Արցախի մարդու իրավունքների ֆեյսբուքյան էջում և YouTube-ում: Երեխաները տարբեր պատասխաններ են տալիս՝ սարդ-մարդը, հրեշը, «Մաշան, որովհետև տանջում է արջուկին»: Երեխաներից ոմանք ասում են, որ չունեն թշնամիներ:

2-րոպեանոց հոլովակլի վերջում երեխաները դիմում են Յունիս անունով տղային Բաքվի մանկապարտեզից, որը հայերին էր անվանել Ադրբեջանի թշնամիներ: «Յունիս, դու իմ թշնամին չես», - ասում են արցախցի երեխաները:

Բացի այդ, տեսանյութում բերված է 2016-ի ապրիլին Ադրբեջանի ԶՈւ կողմից կատարված ռազմական հանցագործությունների վիճակագրությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---