Արդյո՞ք Սարկոզին կհաստատի «Տղամարդու խոսքը, խոսք է» ասացվածքը 18 հունվարի 2012 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հունվարի 18, Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը որոշում է կայացրել չդիտարկելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` նկատի ունենալով այս օրինագծին դեմ հանդես եկած սենատորների ելույթը: Օրինագծի դիտարկման հետաձգման համար «կողմ» են քննարկել 23, «դեմ» 9, և ձեռնպահ` 8 սենատորներ, հայտնում է Ֆրանսիայի Սենատի պաշտոնական կայքը: Այդ որոշումն ընդունվել է հունվարի 23 Սենատում օրինագծի դիտարկման նախօրեին: Արդյունքում, օրինագիծը Սենատի կողմից, այնուամենայնիվ, կդիտարկվի, սակայն տարածվել են խորհրդավոր լուրեր այն մասին, որ «մինչև ընդհանուր քվեարկությունը, հաշվի է առնվելու վերոհիշյալ հանձնաժողովի որոշումը»: Այս հաղորդագրությունն առանձնապես զարմանալի չէր: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հենց սկզբից էլ առաջացել էր «դեժա վյուի» զգացում. նման բան արդեն եղել էր: 2006թ հոկտեմբերի 12 Ֆրանսիայի ԱԺ 106 «կողմ» և 19 «դեմ» ձայներով դարձյալ հաստատեց քրեական պատասխանատվության մասին օրինագիծը: Այն ժամանակ ևս օրինագիծը նախատեսում էր 45 հազար եվրո տուգանք և 1 տարի ազատազրկում: Դրանից հետո ևս հաջորդեցին Թուրքիայի և Ադրբեջանի համանման արձագանքներ: Գրեթե նույն ժամանակ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Սարկոզին խոստացել էր իր ընտրվելու դեպքում աջակցել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Որոշ ժամանակ անց, 2007թ մայիսին նա ընտրվեց նախագահ հայ համայնքի ընտրաձայների օգնությամբ ևս: Իսկ 2008-ին Սենատը հետաձգեց 2006-ին ԱԺ կողմից ընդունված օրինագծի դիտարկումը: Օրինագծին կողմ քվեարկեցին 74, դեմ` 196 սենատորներ: Տպավորություն է ստեղծվում, որ սցենարի կրկնություն է տեղի ունենում: Այդ դեպքում, հավանաբար, Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կկայանան ապրիլի 22` Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցից 2 օր առաջ: Մնում է սպասել 3 ամիս և պարզել, արդյոք Սարկոզիի այդ խոստումը լուրջ էր, թե Ֆրանսիայի հայ համայնքը դարձյալ խաբվել է` ընտրաձայների համար: Մարինա Անանիկյան / PanARMENIAN News Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԱԺ–ն ընդունել է 2023–ի պետբյուջեի կատարողականը Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը «Ապրելու երկիրը» պահանջում է բացահայտել ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառողներին Կուսակցությունը խստորեն դատապարտել է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը Գերագույն հոգևոր խորհուրդ․ Խստիվ դատապարտում ենք խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ակնհայտ ապօրինի քայլերը Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան. Մինսկում «հանգիստ են վերաբերվում Փաշինյանի իմպուլսիվ խոսքերին» «Մենք համագործակցել և գործակցելու ենք Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,–ասել է Շպակովսկին |