Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»

Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հիշել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին և հայտարարել, որ Հայաստանը «չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»։

Եռակողմ հայտարարության ոչ մի դրույթ ներկա պահին չի գործում՝ էթնիկ զտման է ենթարկվել Արցախը, չի գործում Լաչինի միջանցքը, նույնիսկ ՌԴ խաղաղապահներն են սկսել հեռանալ այդ տարածքից։

Նա հավելել է, որ պետք է տարնսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները։

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա այդ հարցը հստակ արտացոլված է 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ։ Այո, «Զանգեզուրի միջանցք» բառեր այնտեղ չկա։ Բայց այնտեղ գրված է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որի հսկողությունը պետք է ապահովեն Ռուսաստանի սահմանապահ ուժերը։

Այդ հայտարարությունը ստորագրել են ՌԴ նախագահը, ես և ՀՀ վարչապետը և ահա արդեն 3 տարի է, ինչ Հայաստանը խախտում է այդ դրույթը։ Իսկ հիմա ուզում են ձերբազատվել այդ դրույթից, բայց դա անհնար է։ Նրանք արգելափակում են Նախիջևանի հետ ճանապարհային հաղորդակցության հաստատումը։ Դա հիասթափեցնում է»,–ասել է Ալիևը, գրում է Haqqin.az-ը։

Նա նաև ասել է, որ Ադրբեջանը միշտ է արծարծել 4 գյուղերի հարցը, երբեք դրա մասին չի մոռացել։

«Այլ է էքսկլավների հարցը, ավելի բարդ է։ Դրանք գտնվում են այլ երկրով շրջապատված տարածքում։ Այդ հարցերը պետք է լուծվեն սահմանազատման ընթացքում»,–ասել է նա։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում և Բաղանիս Այրումից 750 մ հյուսիս-արևելք հատվածում պայթեցման աշխատանքների մասին:

 Ուշագրավ
«Ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»,–ասել է նա
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
---