Կարեն Քոչարյան, Ալեքսանդր Իսկանդարյան.2012-ի խորհրդարանական ընտրություններ. Pro et contra «Ժառանգություն» 3 մայիսի 2012 PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, որոնք կայանալու են մայիսի 6-ին, PanARMENIAN.Net-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել նախընտրական քարոզարշավի հիմնական մասնակիցներին: Անվանի հայ փորձագետներ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը և Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կիսվել են կուսակցությունների ընտրացուցակների և ծրագրերի, ինչպես նաև գալիք ընտրություններում շանսերի մասին կարծիքներով: Հաջորդն ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունն է:
Ինչպե՞ս եք գնահատում «Ժառանգության» ընտրացուցակը: Կարեն Քոչարյան. Ամենահետարքրիրը «Ժառանգության» ցուցակն է, որովհետև դա արդեն ոչ միայն «Ժառանգություն» է, ինչպես եղել է 2007-ին, այլ «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ», գումարած հասարակական հատվածի ներկայացուցիչներ: Առաջին պահին նրանց ցուցակը սկսեցին քննադատել, բայց հետո, երբ վերլուծում ես, հասկանում ես, որ նրանց քննադատում էին միայն մրցակիցները: Հասարակությունը, էլեկտորատը նրանց չի քննադատել: Նրանց ցուցակում ես ոչ մի բացասական բան չեմ տեսնում, հակառակը, ցուցակը կարող է շատ իրական կրակել, քանի որ առկա է Րաֆֆի Հովհաննիսյանի խարիզման: Ես չեմ հասկանում, թե որտեղից է դա, բայց էլեկտորատի ինչ-որ մասը նրան հավատում է:
Թեև կարող եմ ասել, որովհետև եթե մնացած բոլոր կուսակցությունները, ես նկատի ունեմ նախընտրական քարոզարշավի 6 հիմնական մասնակիցներին, այսպես թե այնպես եղել են իշխանության մեջ, ապա «Ժառանգությունը» միակ կուսակցությունն է, որը երբեք չի եղել իշխանության մեջ: ՀՀԿ-ն գործող իշխանություն է, «Բարգավաճ Հայաստանը»՝ կոալիցիայի անդամ, և ամեն դեպքում այն կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ, ով ներկայացնում է նախորդ իշխանությունը, ՀԱԿ-ը «նախորդի նախորդ» իշխանություն է, ՀՅԴ անդամները եղել են կոալիցիայում, «Օրինաց երկիրը» կոալիցիայում է: Այսինքն «Ժառանգությունը» երբեք չի եղել կոալիցիայի մեջ, իսկ նրա առաջնորդը չի եղել նախագահ: Իսկապես, սա միակ ուժն է, որը չի գտնվում, ինչպես նշել է ինչ-որ մեկը, «երեք նախագահների Բերմունդյան եռանկյունու մեջ»: Ա. Իսկանդարյան. Նրանց ընտրացուցակը շատ հետաքրքիր է: Եվ կրկին, պետք է նայել ցուցակի այն հատվածին, որը խորհրդարան անցնելու հեռանկարներ ունի. դրանք առաջին 6-7 տեղերն են: Նրանք փորձում են որոշակի հեղինակություն կառուցել, նրանք փորձում են խաղալ տարբեր դաշտերում: «Ժառանգությունը» փորձում է աշխատել ազգայնական դաշտում, փորձում է դիրքավորվել հակախորհրդային դաշտում, փորձում է աշխատել քաղաքացիական նախաձեռնությունների դաշտում, չակերտներում դա կարելի է անվանել «բնապահպանական դաշտ»: Հիշենք Մաշտոցի պողոտայի տաղավարների շուրջ ստեղծված պատմությունը: Նրանք շատ թե քիչ գրագետ են աշխատում, և անդրադառնում են տարբեր դաշտերի և դրա համար պետք է մարդկանց համապատասխան կազմ: Այսինքն նրանք ներգրավում են մարդկանց, ովքեր ներկայացնում են քաղաքացիական հասարակությանը, ինչը բավական գրագետ է: Սակայն պետք է ասել, որ դա ավանդական է այս կուսակցության համար, ինչպես նաև «Ժառանգության» նախկին ցուցակը, այն մարդիկ, ովքեր դեռևս աշխատող խորհրդարանում են, այն բավական էկլեկտիկ է: Այդ կուսակցությունը բավական էկլեկտիկ է մարդկանց կազմով և նրանք շարունակում են այդ ավանդույթը, կրկին ելնելով նրանից, որ կարելի է աշխատել տարբեր տեսակի էլեկտորատի վրա: Մի կողմից դա մեծ հնարավորություններ է տալիս 5-տոկոսանոց արգելքը հաղթահարելու համար, մասնավորապես, նրանց քայլը, որ գնալու են «Ազատ դեմոկրատների» հետ: Մի կողմից «Ազատ դեմոկրատներին» պետք է ինչ-որ անցումային տեղեր տալ, մյուս կողմից նմանատիպ ռազմավարությունը թույլ է տալիս անցնել 5 տոկոսը, բայց թույլ չի տալիս հավաքել ձայների իսկապես լուրջ քանակություն: Ոչ արևմտյան հասարակությունում արևմտյան տեխնոլոգիաներով աշխատելու գաղափարը սովորաբար հանգեցնում է նման արդյունքների: Հնարավոր է, ինչ-որ բան կարելի է նվաճել, բայց դառնալ լուրջ քաղաքական ուժ, մեծամասնական քաղաքական ուժ սովորաբար նման դեպքերում չի ստացվում: Ձեր կարծիքը «Ժառանգության» նախընտրական ծրագրի մասին: Կարեն Քոչարյան. Ես կցանկանայի կանգ առնել նրանց կարգախոսի վրա: Միակ բանը, որ ինձ դուր չի գալիս «Ժառանգության» մեջ, նրանց կարգախոսն է: «Գալիս ենք» կարգախոսը՝ ո՞ւր են գալիս, ինչո՞ւ են գալիս: Առաջին հերջին, եթե գալիս են խորհրդարան, ապա նրանք արդեն խորհրդարանում են: Ինձ համար լղոզված և անհասկանալի կարգախոս է: Թեև նրանք ունեն ենթակարգախոսներ, հնչեցված նշանաբաններ, օրինակ, ինչպես հայտարարել է Խաչատուր Կոկոբելյանը. «Խելքին՝ խելքով, ուժին՝ ուժով»: Այսինքն, նրանք նաև ուժ են ցուցադրում: «Ազատ դեմոկրատների» կողմից դա հասկանալի է, քանի որ այնտեղ հավաքված է ՀԱԿ կազմակերպչական ուժը, որը դուրս է եկել այնտեղից: Այսինքն նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբերի 7 կամ 8 ղեկավարներ գտնվում են «Ժառանգության» տրամադրության տակ, իսկ դա լուրջ ուժ է կազմակերպչական առումով: Ընտրությունները որոշակի բաղադրիչների համալիր են, և ամենակարևոր բաղադրիչներից մեկն ընտրությունների կազմակերպումն է, ինչպես նաև իրենց ձայները պաշտպանելու կարողությունը, ինչը նրանք կարողանում ենք անել և ցուցադրել են ոչ մեկ անգամ: Դա Հայաստանում վերջին 20 տարում ընտրություններին մասնակցելու փորձն է, և դա կարևոր է: Այդ առումով նրանք ունեն որոշակի ճիշտ սիմբիոզ: Ինչպես ես արդեն ասել եմ, դա լիրիների և ֆիզիկոսների սիմբիոզ է, որտեղ լիրիկը Րաֆֆի Հովհաննիսյանն է, իսկ ֆիզիկոսները «Ազատ դեմոկրատներն» են:
Ա. Իսկանդարյան. Նրանց ծրագրում կրկին կա այն տարրը, որը չկա մյուսների մոտ, բացի Դաշնակցությունից, նրանք որոշակի դիրքորոշում ունեն հայ-թուրքական խնդրի վերաբերյալ: Այն, ինչ չեն անում մյուսները: Ընդհանուր առմամբ բոլոր ծրագրերի մասին կարելի է ասել, որ դրանք այդքան կոնկրետ չեն: Նրանց տարբերությունը մյուսներից այն է, որ ընդհանուր ծրագրերի անորոշության պայմաններում այն շատ արդի է տվյալ պահին, կուսակցությունը որոշակի կերպով դրսևորում է իրեն: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են կուսակցության շանսերը գալիք խորհրդարանական ընտրություններում: Կարեն Քոչարյան. Ես կարծում եմ, որ հիմա ընդդիմության առաջնորդը ոչ թե ՀԱԿ-ն է, այլ «Ժառանգությունը»: Յուրաքանչյուր ընտրություններում կա կուսակցություն, որը զարմացնում է՝ 1995-ին դա «Շամիրամն» էր, 1999-ին՝ «Օրինաց երկիրը», 2003-ին՝ ՄԱԿ-ը, 2007-ին՝ «Ժառանգությունը»: Կարծում եմ, որ այս տարի ոչ մի անակնկալ չի լինի, այստեղ անակնալ կլինի միայն այն, որ «Ժառանգությունը» անցնի ՀԱԿ-ից: Դա շատերի համար անակնկալ կլինի: Ինձ համար, եթե ես դա ասում եմ, դա պարզ է:
Ա. Իսկանդարյան. Այդ շանսերը կան, և դրանք բավական մեծ են: Այդ կուսակցությունը լիովին կարող է անցնել խորհրդարան, ես նույնիսկ այդ շանսերն ավելի շատ կգնահատեի, քան «Օրինաց երկրի»: Լավ քայլ էր այն, որ նրանք գնում են միասնական ցուցակով և նրանց պետք է 5 տոկոս, այլ ոչ թե 7 տոկոս: Բայց ամեն դեպքում ռիսկեր կան, նրանք խորհրդարան մտնելու եզրին են: Հայկ Խալաթյան / PanARMENIAN News Հոդվածներ. Քաղաքականություն | Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում |