Հունիսի 21-22-ին Երևանում տեղի կունենա DigiTec Business Forum![]() 15 մայիսի 2013 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 21-22-ին Երևանում տեղի կունենա հերթական DigiTec Business Forum-ը, որի նպատակն է խթանել ՏՏ ոլորտի մշակումների կիրառումը գործարար միջավայրում: Այդ մասին մայիսի 15-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «Վերջին 5 տարիներին բիզնեսը սկսել է ավելի լուրջ վերաբերվել ՏՏ լուծումներին ու դրանց կիրառմանը»,-ասել է նա: Իր հերթին Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ հայաստանյան ընկերությունները կառավարման համակարգերի, տրանսպորտի կառավարման GPS, պահեստների կառավարման համակարգերի պահանջարկ ունեն: Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցեն շուրջ 60 ընկերություններ, այդ թվում՝ Իտալիայից, Սինգապուրից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |