// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Ֆայն» ընկերությունը կարող է մասնակցել «Համակարգիչ բոլորի համար» ծրագրին

PanARMENIAN.Net -
Հանձնաժողովն այսօր քննարկել է նաեւ համակարգչային տեխնիկայի շուկայում գործող «Ֆայն» ընկերության դիմումը, համաձայն որի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» կողմից իրականացվող «Համակարգիչ բոլորի համար» ծրագրին (նա— պիլոտային մասին) մասնակցելու համար ընկերությունը մի քանի անգամ դիմել է, սակայն որեւէ պատասխան չի ստացել:



Դիմելով հանձնաժողովին, «Ֆայն» ընկերությունը խնդրել է հարուցել վարույթ եւ ուսումնասիրել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» կողմից իրենց ընկերության նկատմամբ խտրական վերաբերմունք դրսեւորելու մասին հարցը:



Հարուցված վարչական վարույթի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը» հանձնաժողովի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ծրագրին կարող են միանալ բոլոր վաճառակետերը, որոնք համապատասխանում են որոշակի չափորոշիչների:



Ավելի ուշ, «Ֆայն» ընկերությունը դիմել է հանձնաժողովին, խնդրելով կարճել վարչական վարույթը եւ հայտնելով, որ ընկերության Երեւանի խանութն ընդգրկվել է ծրագրի պիլոտային փուլում: Քանի որ ընկերության բարձրացրած խնդիրը կարգավորվել է, հանձնաժողովն այսօր կարճել է վարույթը:

 Ուշագրավ
Բջջային կապի բաժանորդների թվաքանակը նախորդ տարում 2017-ի համեմատ աճել է 2.6%-ով
Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն
Հայտնի աստղագետին «Նշանակալի հասարակական գործունեության համար» շքանշանը կհանձնի NASA-ի ղեկավար Ջիմ Բրիդենստայնը