Երեւանում մեկնարկեց «Ապահով Ինտերնետ» ծրագիրը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 9-ին Երեւանի Չեխովի անվան դպրոցում մեկնարկեց «Ապահով Ինտերնետ» միամսյա ծրագիրը: Ներկայումս մշակվում է «Ապահով Ինտերնետ - Հայաստան» ծրագիրը, որն ուղղված է համացանցից ապահով օգտվելու հանրային իրազեկմանը, ինչպես նաեւ կրթական բովանդակության գործիքավորմանը: Ըստ «Ապահով Ինտերնետ» ցանցի հայաստանյան համակարգող Նարինե Խաչատրյանի, տրամադրելով անսահման եւ աննախադեպ հնարավորություններ, ինտերնետը պարունակում է նաեւ բազմաթիվ վտանգներ` հատկապես երեխաների համար: Ավելին, երեխաներն ու պատանիները իրենց ժամանակի մի զգալի մասը անցկացնում են այն համացանցում, որտեղ ՄԱԿ-ի տվյալներով 750 հազար մանկապիղծ է վխտում:



Վիրտուալ ցանցի կանոնները նման են առօրյա կյանքի կանոններին եւ դրանց պահպանելը միայն կօգնի ավելի արդյունավետ օգտվել համացանցից, ասաց «Մայքրոսոֆտ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Ըստ նրա, ընկերությունը ստեղծել է ,Համակարգչային անվտանգություն — անհատական տվյալների պաշտպանությունե ձեռնարկը, որի հայերեն տարբերակը կարելի ներքաշել www.mlg.am կայքից:



Ըստ Մեդիակրթության կենտրոնի տնօրեն Հայկազ Բաղյանի, արդեն մշակվել է ապահով ինտերնետ-Հայաստան կայքը www.saferinternet.nt.am , որտեղ կարող եք գտնել անհրաժեշտ տեղեկություններ եւ խորհուրդներ ցանցից ապահով օգտվելու համար: Մշակվել է ավելի քան 10 000 ուսումնական կայք եւ ստեղծվել 3000 ապահով ուսումնական կայքերի հղում պարունակող շտեմարան:



«Ապահով Ինտերնետ» ծրագիրը նվիրված է Ապահով Ինտերնետի միջազգային օրվան, որը նշվում է փետրվարի առաջին երեքշաբթի օրը` սկսած 2004-ից: Համաեվրպական INSAFE նախաձեռնությունը տարեց տարի ընդլայնվելով, մարդկանց համախբում է պայքարելու ապօրինի, վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակության դեմ: Մեդիակրթության կենտրոնը իր գործընկերներ «Մայքրոսոֆտ Հայաստան» ընկերության եւ World Vision կազմակերպության հետ Ապահով Ինտերնետի միամսյակի շրջանակներում կազմակերպում են մի շարք սեմինարներ եւ հանրային քննարկումներ: Այս տարի ավելի քան 50 երկրներ իրենց ջանքերն ու կարողություններն են միավորել հանուն համացանցի ապահով օգտագործման:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---