Հայկական վիրտուալ քոլեջի ուսանողների թիվն աճում է

PanARMENIAN.Net -
Հայկական վիրտուալ քոլեջի (ՀՎՀ) երրորդ կրթական սեզոնին մասնակցել է 160 ուսանող ավելի քան 25 երկրներից: Ինչպես հայտնեց PanARMENIAN.Net ի թղթակցին ուսման բաժնի տնօրեն Հասմիկ Խալափյանը, ուսանողների թիվը աճել է համեմատած նախորդ սեզոնի հետ: Ուսանողների մեծ մասը ԱՄՆ-ինց (32%), Ֆրանսիայից (15%) եւ Ռուսաստանից են (13%): Հայաստանից ուսանողների թիվը կազմում է 2%: Բացի այդ, այս տարի ծրագրին միացել են Միացյալ Արաբական էմիրության բարձր դասարանցիները: Ինչպես նշել է Հասմիկ Խալափյանը, ուսանողների տարիքը 17-82 տարեկան է:«Մեր ուսանողների թվում կան նաեւ օտարազգի ուսանողներ», - ասել է նա:



ABK-ում գործում են հայոց լեզվի, պատմության եւ մշակույթի բաժինները: Ծրագիրը ներկայացված է 6 լեզվով` անգլերեն, հայերեն (արեւմտահայերեն եւ արեւելահայերեն), ռուսերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն:



Քոլեջի ծրագիրը հիմնվել էր 2004 թ-ն Սիլիկոնի հովտի Հայ ընդհանուր բարեգործական միության` AGBU-ի բաժնի կողմից: ՀՎՀ-ի հիմնադիր եւ ղեկավարն է AGBU Հայ ընդհանուր բարեգործական միության վարչության անդամ Երվանդ Զորյանը: ՀՎՀ-ն ողջ աշխարհի հայերին հնարավորություն է տալիս ստանալ լիարժեք հայկական կրթություն, անկախ տարիքից, գիտելիքների մակարդակից եւ բնակավայրից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---