Facebook-ի հայկական տարբերակը վերականգնվեց ադրբեջանական գրոհից հետո 6 հուլիսի 2010 - 13:58 AMT PanARMENIAN.Net - «AzPatriot» (Ադրբեջանի հայրենասերներ) խմբի օգտվողները հուլիսի 5-ին գրոհի են ենթարկել Facebook-ի հայերեն տարբերակը: Խումբն ինտերֆեյսի թարգմանությունում փոփոխություններ է մտցրել ադրբեջանական քարոզչության և վիրավորանքների բովանդակությամբ: Դա հնարավոր է, քանի որ Facebook-ի թարգմանությունը հայերեն լեզվով գտնվում է բետա-թեսթավորման փուլում (տեղայնացվել է 73 տոկոսով): Հայ օգտվողները տեղեկացրել են Faccebook-ի ղեկավարությանը միջադեպի մասին, սակայն խնդիրն ինքնուրույն են լուծել: «Մի քանի ժամվա ընթացքում 600 օգտվողներ ընդհանուր ջանքերով քվեարկել են ադրբեջանական տարբերակների դեմ, ստեղծվել են վերահսկողության խմբեր: Դա հերթական անգամ միավորել է հայկական ինտերնետ-հասարակությանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է բլոգեր Տիգրան Քոչարյանը: Հայաստանում Facebook սոցիալական ցանցից օգտվողների թիվը հասնում է 50 000-ի: Facebook-ի տեղայնացումը սկսվել է 2009-ի վերջին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |