Հայաստանի մեծ մասը կրկին զրկվել է ինտերնետից՝ արդյոք մեղքը նորից Վրաստանի՞նն է20 մայիսի 2011 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Արդեն մեկ ժամից ավել է, ինչ Հայաստանի մեծ մասը զրկված է ինտերնետ կապից։ Ինչպես տեղեկացրեցին PanARMENIAN.Net ի թղթակցին ADC ընկերության տեխնիկական սպասարկման բաժնից,խնդիր կա Վրաստանից եկող մալուխի հետ.«Վրաստանում վթար է եղել։ Մոտ 2 կամ 3 ժամ հետո խնդիրը կլուծվի։ Մեր մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ։ Սակայն ամեն ինչ կախված է վրացական կողմից»։ «Ինտերնետը լինելով մասնավոր՝ միևնույն է, պետության ելքն է ապահովում դեպի դուրս։ Դա արդեն պետական խնդիր է։ Եթե նման դեպքերը մի քանի անգամ են կրկնվում, պետք է մտածել ոնց ապահովել մալուխի անվտանգությունը»,-ասաց PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկատվության անվտանգության մասնագետ և բլոգեր Սամվել Մարտիրոսյանը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |