ՀՀ նախագահը ծանոթացավ «Թումո» նորարարության կենտրոնի հնարավորություններին![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ 12-ից մինչև 18 տարեկան պատանիների համար նախատեսված «Թումո» կենտրոնը հագեցած է առաջատար թվային տեխնոլոգիայով, ուսուցանող մարզիչներով և մասնագետներով: 2 փուլից բաղկացած ծրագրի ընթացքում պատանիները սովորելու և մասնագիտանալու են անիմացիայի, խաղերի ստեղծման, կայքերի մշակման, թվային մեդիայի ոլորտներում։ Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ տեխնոպարկի 1-ին հարկում միաժամանակ կարող է սովորել 500 երեխա, իսկ 2-րդ հարկը, որը ծրագրի 2-րդ փուլի համար է նախատեսված՝ կրկին 500 երեխա։ «Թումո» կենտրոնը ստեղծվել է Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ։ Սեմ Սիմոնյանը “Epygi Labs AM” ընկերության հիմնադիրն է։ Վերջինս 20 միլիոն դոլար ներդրում է կատարել բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ ստեղծելով 6 հարկից բաղկացած տեխնոպարկի 1-ին մասնաշենքը։ Ժամանակին ընկերությունը տեխնոպարկի ստեղծման առաջարկը ներկայացրել էր նախագահին։ Այնուհետև, 2000 թ-ին կառավարության անունից ստորագրվել է բարձր տեխնոլոգիաների զարգացման համար օտարերկրյա ներդրումների մասին պայմանագիր։ 2009-ին ընկերությունը հիմնադրել է Սիմոնյան կրթական հիմնադրամը, որի նպատակն է անցկացնել ՏՏ ոլորտին առընչվող կրթական ծրագրեր։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |