Դեկտեմբերին կմեկնարկի Armnet 2011 միջոցառումը![]() 15 նոյեմբերի 2011 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբեր ամսվա սկզբին Երևանում կկայանա երկրորդ Armnet 2011 միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում են միջոցառման կազմակերպիչները։ Այս տարի Armnet-ի շրջանակներում ընդանալու է երեք միջոցառում՝ «Armnet Awards 2011» hայկական ինտերնետ-կայքերի մրցանակաբաշխություն, որի նպատակն է բացահայտել և պարգևատրել լավագույն հայկական ինտերնետային կայքերը: Հաջորդ միջոցառումը ինտերնետին և բարձր տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանսն է, որին այս տարի ևս կհյուրընկալվեն ՏՏ ոլորտի մի շարք հանրահայտ մասնագետներ Opera Software, Begun, Google, Twitter և այլ ընկերություններից: Իսկ երրորդ միջոցառումը Armnet-ի շրջանակներում «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթն է, որի մասնակիցները աշխատում են իրենց նորարար մտահղացումներն իրականացնելու ուղղությամբ, իսկ միջոցառման ավարտին հաղթող խումբը հնարավորություն է ստանում մտահղացման հիման վրա ստեղծել սեփական ընկերություն: ArmNet նախագծի կազմակերպիչներն են SPMS, Orange Արմենիա ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ ասոցիացիան։ Վաղը կազմակերպիչները կներկայացնեն լրագրողներին Armnet 2011-ի մանրամասները։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |