ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ13 մարտի 2004 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի կենտրոնում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով միմյանց է բախվել յոթ ավտոմեքենա: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, արգելակների խափանման պատճառով «Գազել» մակնիշի երթուղային տաքսին բախվել է Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում «կանաչ լույսի» սպասող մեքենաներին: Ինչպես հաղորդել է մայրաքաղաքի պետավտոտեսչության աշխատակից Արմեն Հարությունյանը, բախման հետեւանքով վնասվել է «Գազել» մակնիշի երկու միկրոավտոբուս եւ հինգ մարդատար ավտոմեքենա: Զոհեր եւ տուժածներ չկան: Ի դեպ, վթարի պատճառ դարձած երթուղային տաքսին միայն վերջերս է տեխզննում անցել:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |