24 մարտի 2012 - 15:04 AMT
Ա. Մանասյան. Մենք Եվրատեսիլին չենք մասնակցի, քանի որ դեռ թարմ են Բաքվում և Սումգաիթում հայերի ցեղասպանության մասին հուշերը

«Պետք է աշխարհին ասել, որ Եվրատեսիլին մասնակցելուց հրաժարվելու պատճառները ոչ թե անվտանգության ապահովման կամ այլ կենցաղային խնդիրներ են, այլ դեռևս արնահոսող Բաքվի և Սումգայիթի վերքերը»,-Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: «Չեմ հասկանում, թե ինչու շոու-բիզնեսի և ԶԼՄ ներկայացուցիչները չեն խոսում Եվրատեսիլի մասնակցությունից հրաժարվելու իրական պատճառվերի մասին: Պետք է աշխարհի հիշեցնել հայերի հանդեպ ադրբեջանցիների կողմից իրականացրած վայրագությունների մասին, մինչև որ ճանաչվեն միջազգային հանրության կողմից»,-եզրափակել է Մանասյանը:

Հիշեցնենք, որ հայ երգիչները հրաժարվել էին մասնակցել Եվրատեսիլ -2012, որը կայանալու է Բաքվում: Դրա հետ մեկտեղ, որոշ արտասահմանցի երգիչներ ցանկություն էին հայտնել մրցույթին ներկայացնել Հայստանը: Նախորդ տարի ադրբեջանական զուգերգը դարձավ մրցույթի հաղթող` նվաճելով Բաքվում մրցույթն անցկացնելու իրավունքը:

Հայաստանը մի քանի ամիս շարունակ չէր կողմնորոշվում, արդյոք մասնակցել Բաքվում կայանալիք մրցույթին, թե ոչ: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը Բաքվից և Եվրոպական հեռարձակողների միությունից հայկական պատվիրակության մասնակցության ապահովման համար պահանջում էր լուրջ երաշխիքներ:

Հունվարի 17-ին EBU մրցույթի պաշտոնական կայքում ներկայացրեց այն երկրների ցուցակը, որոնք մասնակցելու են մրցույթին, որոնց թվում էր նաև Հայաստանը: Սակայն, ավելի ուժ Հայաստանը պաշտոնապես հրաժարվեց մասնակցել մրցույթին: