ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԽՍՏԱՑՎԱԾ ՌԵԺԻՄԻ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ19 մարտի 2004 - 20:08 AMT PanARMENIAN.Net - Բուդապեշտում հայ զինվորականի սպանության համար ձերբակալված Ադրբեջանի զինված ուժերի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին տեղափոխել են խստացված ռեժիմի մեկուսարան: ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, դա կապված է Սաֆարովի կալանքի ժամկետի եւս երկու ամսով երկարացման հետ: Հիշեցնենք, որ նրա նախնական կալանքի ժամկետը լրանում է այսօր` մարտի 19-ին: Միեւնույն ժամանակ, նույն աղբյուրների համաձայն` ադրբեջանցի փաստաբան Էլչին Ուսուբովը Սաֆարովի պաշտպանությամբ զբաղվող հունգար փաստաբան Զալայ Պետերին է հանձնել պաշտպանության համար անհրաժեշտ փաստաթղթերը` Ռամիլ Սաֆարովի հայրենի Ջաբրայիլ գյուղի «հայերի կողմից զավթման» եւ Խոջալուի ողբերգական դեպքերի մասին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |