Անկարան գիտակցում է, որ Ցեղասպանության ուրացման քաղաքականությունը դատապարտված է ձախողման27 մարտի 2012 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հսկայական ռեսուրսներ է ծախսում կասեցնելու համար Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, սակաայն, այժմ, զրկվելով հրեական լոբբիի աջակցությունից, իրավիճակը Թուրքիայի համար բարդանում է: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել են թուրքագետ Հակոբ Չաքրյանն ու Հայագիտական կենտրոնի ղեկավար և «Նորավանք» գիտակրթական կենտրոնի փորձագետ Արիստակես Սիմավորյանը: Ըստ փորձագետների, թուրքական իշխանությունները լավ են գիտակցում, որ ճանաչման գործընթացն առաջ է գնում և որ ժխտման քաղաքականությունը ձախողման է դատապարտված, թեև շարունակում են փորձել ամեն կերպ ապացուցել հակառակը: Ինչ վերաբերում է Ցեղասպանության մասին բանաձևին, որը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրես, ապա քիչ հավանական է, որ այն ընդունվի, քանի որ այժմ ԱՄՆ համար երկու կարևոր խնդիր կա՝ Իրանն ու Սիրիան, որտեղ ԱՄՆ-ին Թուրքիայի աջակցությունն է հարկավոր: Ուստի, դժվար թե բանաձևն այս փուլում ընդունվի: Սենատորներ Ռոբերտ Մենենդեզն ու Մարկ Քիրքը ԱՄՆ Սենատի քննարկմանն են առաջադրելՀայոց ցեղասպանության մասին 399 բանաձևը: «Ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ը միանա 19 երկրներին, այդ թվում` Բելգիային, Կանադային, Ֆրանսիային, Իտալիային և ԵՄ-ին, որոնք Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն են ճանաչել: Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման պատճառներից մեկն է դարձել: Միայն ճանաչելով անցյալի հանցագործությունները` մենք կկարողանանք կանխել դրանք ապագայում»,- հայտնել է սենատոր Մենենդեզը: Նոր բանաձևում լրացում կա Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի մասին կոնվենցիայի վերաբերյալ 1951թ. Միջազգային դատարանին ԱՄՆ ուղերձից: 1948թ Փարիզում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց 260-րդ որոշումը` ցեղասպանությունների` որպես հանցագործության և դրանց պատժման մասին կոնվենցիան: Կոնվենցիան ուժի մեջ մտավ 1951թ հունվարի 12-ին: Այն հաստատում է «ցեղասպանություն» հասկացության միջազգային իրավական կարգավիճակը որպես մարդկության դեմ իրականացավծ ծանրագույն հանցագործության, ինչպես նաև տալիս է դրա իրավական գնահատականը: Բոլոր մասնակից-պետություններին իրավունք է տրվում ձեռնարկել միջոցներ ցեղասպանությունները կանխելու և պատժելու համար` խաղաղ կամ ռազմական ճանապարհներով: Այս կոնվենցիան 2011թ հաստատած երկրների թիվը հասնում է 141-ի: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |