Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մեկնել է Վրաստան![]() 27 մարտի 2012 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետ, գեներալ-մայոր Դևի Չանկոտաձեի հրավերով մարտի 27-ից 28-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան: Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հանդիպումները Վրաստանի պաշտպանության նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ, այցելություններ Վրաստանի ազգային ռազմական ակադենիա և Կրծանիսի վարժական կենտրոն, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |